Այսօր երկու անգամ օգտվել եմ հասրակական տրանսպորտից և վճարել եմ 100 դրամ` կռվի բռնվելով վարորդների հետ ...
Սակայն սարսափելին ոչ թե գների թանկացումն է, այլ ժողովրդի ստրկացած, կոտրված ու անկամային իրականությունը, երբ խղճուկ կերպով` մի կերպ գրպանից հանում են 150 դրամն ու վարորդին տալով` գլուխները կախ հեռանում...
Երբեք հայ ժողովուրդը նման անօգնական վիճակում չի եղել, անգամ լինելով օտար տիրապետության տակ` ատամներով պայքար է մղել իր իրրավունքների համար: Երբ արաբ խալիֆները բարձացնում էին հարկերը` հայ ժողովուրդը ապստամբության օջախներ էր սարքում, և պաշտպանում իր իրավունքները, իսկ արաբները գազազած Հայաստան էին ուղղարկում իրենց արյունարբու ամիրաներին ու ոստիկաներին, որպեսզի ճնշեն ապստամբությունները ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/498987300194335
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել