Alternativ.am-ը գրում է․

Այսօր լրանում է լևոնանիկոլական կլանի գրպանային փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր դառնալու 1 տարին: Այս փաստն այնքանով է կարևոր, որ նա այս մեկ տարվա ընթացքում ՍԴ դատավորի որևէ գործառույթ չի իրականացրել, նույնիսկ աշխատանքի չի գնացել, բայց պարտաճանաչ կերպով ստացել է իր ամենամսյա աշխատավարձը, պարգևավճարները, օգտվել է պետական ծառայողական աշխատասենյակից և մեքենայից, ստացել է բենզինի կտրոններ:

Նշենք, որ Նիկոլի ջանքերով ՍԴ խցկված Վահե Գրիգորյանը ամսեկան ստանում է 793,680 դրամ աշխատավարձ, որին գումարվում է պարգևավճար 100-150 հազար դրամի չափով: Նա նաև ստացել է 1180 լիտր բենզինի համար նախատեսված կտրոն: Փաստացի ստացվում է, որ արդեն 1 տարի է Վահե Գրիգորյանը, ոչինչ չանելով, ժողովրդի հարկերից մսխել է մոտ 15 միլիոն դրամ: Ցավալին այն է, որ այս ամենից շատ լավ տեղյակ է Նիկոլը, սակայն իր մարդկանց նա երբեք «չի կպնում»: Նիկոլի գրպանում լավ տեղավորված այս անձը կարող է չաշխատել, բայց միլիոններ ստանալ ժողովրդի հաշվին, իսկ Նիկոլն ուղղակի աչք կփակի այդ ամենի վրա, քանի որ ինքն ու Վահեն այլ ծրագրեր ունեն ՝ կապված ՍԴ-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել