168.am-ը գրում է․

Ֆրանսիայում հունիսի 6-ից այցելությունների համար բացվել է նշանավոր Վերսալի պալատական համալիրը: Այս մասին տեղեկացնում է «France Info»-ն: Այն փակ էր իշխանությունների որոշմամբ մարտի 13-ից:

Երկրորդ համաշախարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտնի թանգարանը փակվել է այսքան երկար ժամանակով՝ 82 օրով: Իր պատմության մեջ սա փակվելու երկրորդ երկար ժամկետն է: Առաջինը կապված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ:

Այժմ հունիսի 6-ից պալատական համալիրը վերսկսել է իր աշխատանքը: Այն բաց է տեղական ժամանակով առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 18:30-ը: Խմբային էքսկուրսիաները կթույլատրվեն հունիսի 10-ից:

Առայժմ խմբում լինելու է 10-ից ոչ ավելի մարդ:

Վերսալյան պալատը Ֆրանսիայի թագավորների նստավայրն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել