Վարչապետի խոսնակը տեսնես լո՞ւրջ է ասում, որ մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հակառակի մասին ճչացող փաստերը բազմաթիվ են։ Սա ասում եմ որպես փաստաբան, որը մոտ հեռավորությունից ամեն օր տեսնում է անհավասարության ողբերգական դրսեւորումներ։ Խոսնակը մոռանում է նաեւ էլիտար մեղադրյալների մասին, որոնք անարգել լքում են Հայաստանը։ Երեւի առաջին հերթին իրենց նկատի ունի օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին խոսելիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել