Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլային գործակալ Լուիս Ռուցցին պատմել է, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը 2018 թվականի հունվարին կարող էր տեղափոխվել «Ռոմա»։

«Ես առաջարկել էի «Ռոմային» գնել Լաուտարոյին 8 միլիոն եվրոյով 2018 թվականի հունվարին։ Այդ ժամանակ հենց այդ գումարն էր նշված նրա պայմանագրի մեջ «Ռասինգի» հետ։ Սակայն հռոմեացիները չգնեցին նրան։

Կար լուրջ կապ «Աթլետիկոյի» հետ, բայց ոչինչ չստացվեց։ Այնուհետև «Ռասինգի» նախագահը մեծացրեց նրա հրաժարագինը՝ սարքելով 20 միլիոն եվրո։ Իսկ հետո «Ինտերն» արեց մնացածը։

Ինձ թվում է՝ նա կտեղափոխվի «Բարսելոնա»։ Կատալոնացիները չեն ցանկանում վճարել նրա հրաժարագինը, բայց Լաուտարոն ցանկանում է հեռանալ։ Իմ կարծիքով՝ նա պետք է մնա «Ինտերում» ողջ կյանքը։ Նա կենտրոնական հարձակվող է հաջորդ 10 տարվա համար։ Նա չեմպիոն է, հիասքանչ խաղացող։ Եթե «Ինտերը» բաց թողնի նրան, մեծ սխալ կգործի»,-Ռուցցիի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել