Հարգելի՛ հայրենակիցներ,
- անգամ ամենակարևոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին,
- անգամ եթե դուք ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը և նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը,
- անգամ եթե հեղինակություն ունեցող պետական պաշտոնյան կոչ է անում խախտել Սահմանադրությունը և մարդու իրավունքները, չի կարելի դա անել, որովհետև նա վաղը կարող է կոծկել իր արածը գեղեցիկ բառերով, բայց ձեր կատարած իրավախախտումը բացասական հետևանք է առաջացնելու նաև ձեր ու ամբողջ հասարակության համար,
- անգամ եթե անձը օրենք և կարգ է խախտում, նրան վերադաստիարակելու համար չի կարելի անձամբ խախտել օրենքն ու կարգը։
Քաղաքացիներին, բոլորիս մեկ հասարակությունում միասին պահողը բարոյականությունն է և իրավունքը՝ որպես այդ բարոյականության դրսևորում։
Այս մի քանի օրվա ընթացքում առանց անձանց համաձայնությամբ իրենց նկարների հրապարակումներով ամենաբարձր մակարդակով մարդու իրավունքներ խախտելը դեռ շատ արձագանք է տալու։
Հ.Գ. Հուսով եմ՝ համավարակի դեմ պայքարում ողջախոհությունը չենք կորցնի և կորդեգրենք իրավաչափ ու արդյունավետ մարտավարություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.v.simonyan/posts/962827637470791
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել