Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հայտնի ֆլեշմոբը վերածվում է զավեշտի ու, համոզված եմ, գործնականում չի նպաստում համավարակի դեմ պայքարին։ Խնդրի էթիկական կողմին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ակնհայտ է, որ նման ձևով չի կարելի «ներխուժել» մարդկանց անձնական կյանք՝ թիրախավորելով նրանց։
Մի խոսքով՝ վարչապետն այն ճանապարհը չի ընտրել, որպեսզի արդյունավետորեն բացահայտի իրավիճակի «մեղավորներին», մանավանդ որ այդ «մեղավորների» մի մասն, ըստ էության, անում է այն, ինչ վարչապետն ու նրա շրջապատն արել են օրեր առաջ՝ Շուշիի հայտնի խնջույքի ժամանակ։
Հասարակության մեծամասնության համար ակնհայտ է, որ կառավարությունը ձախողել է հակահամաճարակային քաղաքականությունը, ու դրա համար կոնկրետ մարդիկ պետք է պատասխան տան, առնվազն՝ քաղաքական հարթության վրա։ Նիկոլ Փաշինյանը դեռ ժամանակ ունի կառավարության ձախողումը խոստովանելու և պաշտոնանկություններ անելու համար, մի քանի օր հետո ուշ է լիենլու, ու նա չի կարողանալու կառավարել անգամ կորոնավիրուսի քաղաքական հետևանքները։