Էն, որ պետք ա պահպանել անվտանգության կանոններն ու ԽԻՍՏ պահպանել, թերևս ամենատրիվյալ փաստն ա, բայց էն, ինչ կատարվում ա արդեն երկու օր երկրի թիվ 1 պաշտոնյայի էջում, լացելու ա: Տարբեր Լորիսներ Լորիս Փաշինյանին են ուղարկում մարդկանց անձնական նկարները տարբեր վայրերից: Ստեղ ուղղակի խախտվում են էդ մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ շուտով էդ նկարողներին փողոցում քացու տակ են առնելու կամ դրանցից հայտնիներին (օրինակ՝ Իոաննիսյան Լորիսին ու իր կին Լարիսին) դատի են տալու:

Լրիվ ցնդե՞լ եք դուք, էս ինչ արատավոր ու ցածրակարգ պրակտիկա եք ստեղծում: Այսինքն՝ պայմանական մի դանիելիոաննիսյան կարա կնգա նման կամեռան ձեռը բռնած հետապնդի, դիցուք, ինչ-որ քաղաքացու, որն էդ պահին ինչ-որ խիստ անձնական ու գաղտնի բան ա անում: Սենց լավ չի, մի հատ էլ բոլորին գաղտնալսեք ու ընտանեկան գաղտնիքները հրապարակեք:

Էսքան իմպոտենտ որ չլինեիք, վաղուց առկա օրինական լծակներով կկանխեիք էս աղետը, իսկ հիմա արդեն վաղուց պահը կորցրել եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել