«Դեբիլներ», «բթամիտներ». նիկոլականը՝ ժողովրդին

Վերջին շրջանում բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլը իրականությունից և ժողովրդից լրիվ կտրվել է: Սակայն նա միակը չէ: Սա վերաբերում է նաև Նիկոլի մերձավորներին, ովքեր, մոռանալով իրենց անցյալը, Նիկոլին հաճոյանալու առիթը բաց չեն թողնում և այդ ընթացքում պիտակավորում և վիրավորում են հայ ժողովրդին: Անդրադառնանք Նիկոլի ամենամերձավորներից մեկին՝ Արտյոմ Հակոբյանին, ով ժողովրդի հասցեին այնպես է արտահայտվում, կարծես թշնամի երկրի ժողովրդին դիմելիս լինի, միայն թե իր Նիկոլին չքննադատեն: Օրինակ՝ նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ ժողովրդին անվանում է «դեբիլներ», «բթամիտներ», «ձեզ հազիվ մարդու տեղ են դրել», «ստրկամիտներ» նրա համար: Սա միայն նրա համար, որ մարդիկ քննադատում են Նիկոլին ու համավարակի ֆոնին՝ Նիկոլի ու իր թիմի անգործությունը: Սա փաստորեն շատ է զայրացրել Արտյոմ Հակոբյանին, ով իրեն իրավունք է վերապահում քիթը ցցել, իրեն առանձնացնել ժողովրդից ու մի բան էլ նման բառերով վիրավորել նրանց:

Ցավալին այն է, որ 2 տարի առաջ, երբ դեռ ժողովուրդը պետք էր Նիկոլին, այս մարդիկ Նիկոլի հետ միասին խոնարհվում էին ժողովրդի առաջ, հպարտության խոսքեր էին ասում, խոստանում էին ծառայել ժողովրդին: Սակայն արի ու տես, որ այդ ամենն ընդամենը ձայներ կորզելու համար էր: Հիմա, երբ ժողովուրդն էլ իրենց պետք չէ, իրենց համար «դեբիլ» ու «բթամիտ» է և պետության կառավարման ձախողման մեջ առաջին մեղավորը: Ահա սա է Նիկոլի ու իր շրջապատի պատկերը: Ժողովրդի մեղքը միայն նրանում է, որ հերթական անգամ միամիտ գտնվեց ու հավատաց 90-ականների բանդայի մնացուկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել