Ամո՛թ մեզ, եթե մենք` դարավոր պատմություն ունեցող ժողովուրդս, պիտի անպատմություն բրազիլացիներից թուլամորթ լինենք: Հազա՛ր ամոթ, եթե պիտի էլի ստորաքարշ մարմնավաճառի նման հերթական անգամ պառկենք էս ղեկավարների տակ, թույլ տանք, որ նրանք ևս մեկ անգամ իրենց կեղտոտ ու արյունոտ ոտքերը մաքրեն մեր թասիբի վրա: Երիցս ամո՛թ, եթե պիտի էլի մեր համբերության բաժակը անորոշ սահմաններով լայնացնենք... Հերի՛ք էղավ, բո՜լ էղավ, ինչքան վաղկոտ բորենու նման, պոչներս հետևներս մտցրած, գոհանանք մեզ նետված լեշակտորներով, կամ էլ գերհուզական ղզիկի նման նեղացած` բռնենք գաղթի ու օտարին ստրկության ճամփեքը... ես չեմ հասկանում, մենք իրո՞ք էդքան թասիբ ու դուխ չունե՞նք, մենք էդքան կոտրվա՞ծ ենք, ստորացա՞ծ, որ անգամ վախենում ենք մեր արդար բողոքը հասցնել համապատասխան անջներին: Այլևս "ո՛չ" ասեք պարան-ռեժիմին, որ օրըստօրե սեղմվում է մեր պարանոցներին, ասեք "ո՛չ" հղփացած ու լխտիկ "մորքուրներին" ու հաստավիզ "հոպարներին", ովքեր իրենց փափուկ տեղից ձեզ ամոթանք կտան միայն էն բանի համար, որ դուք պահանջատեր եք, ասե՛ք "ո՛չ" հավերժ պլանի տակ մնացած, անինքնասեր վարորդներին, ովքեր ձեզ կնեղացնեն, միայն նրա համար, որ իրենք վախենում են անել այն, ինչից դուք չընկրկեցիք: ՄԻ՛ ՎԱԽԵՑԵ՜Ք, դուք մենակ չեք... եղե՛ք մեկը ամբոխում ու մի՛ ձուլվեք համատարած ստրկամտությանը, էդ հեչ էլ դժվար չի:
Յա՛ն տվեք ապահով Հայաստանից էլ, ավելի լավ Երևանից էլ: Էկե՛ք ստեղծենք մեր Հայաստանը` հասարակ հայի Հայաստանը, արդարության Հայաստանը, անվախ ու պայքարող Հայաստանը: Էսքան բան:

ՀԳ. Ու ով էս ստատուսս կկարդա ու կնեղանա, թո՛ղ մի երեք անգամ էլ կարդա, որ երեք անգամ ավել նեղանա՛:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել