ՀՀ կրթության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպքի հետևանքով, փակվել է մանկապարտեզում տվյալ երեխայի հետ շփում ունեցած երեխայի խումբը։

«Երեխան շփում է ունեցել խմբի 15 երեխայի հետ։ Այդ երեխաներն այս պահին տանն են, մեկուսացված են, շփված դաստիարակները նույնպես։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն Կրթության տեսչական մարմինն այսօր է ստուգում իրականացրել և պատրաստվում է պարետատանն առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը, թե ինչքան ժամանակով, առայժմ հայտնի չէ»,- ասացին ՀՀ կրթության տեսչական մարմնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել