Tesadasht.am-ը գրում է.
Տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաները դեռևս շարունակվում են: Մոտ մեկ ժամ առաջ Երևանի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի կանգառներում թանկացման դեմ բողոքող երիտասարդները կանգնեցրել են երթուղայինները, թիմով բարձրացել դրանց մեջ, շարունակել բաժանել թանկացման դեմ թռուցիկներ, դրանք փակցրել են երթուղայինների վրա:
«Մենք չեն պատրաստվում վճարել 150 դրամ, ոչ մի դեպքում: Տրանսպորտի գների թանկացման հեղինակները պարզապես ուզում են թալանել ժողովրդին: Մեր միակ ելքը միասնական պայքարն է, չենք հանձնվելու»,-TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ակտիվիստներից մեկը:
Այնուհետև միկրոավտոբուսների վարորդներից մեկն, ով պնդում էր 150 դրամ վճարել, ակտիվիստների կոչերից ու հանած աղմուկից հետո, կարծես թե, մտափոխվեց: «Ժողովուրդ, բոլորդ էլ 100 դրամով կիջնեք»,- հայտարարեց վարորդն, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այն ինչ այսօր կատարվում է տրանսպորտի թանկացման հետ կապված, արդեն անտանելի է առաջին հերթին իրենց՝ վարորդների համար: «Հասկանում ենք մարդկանց, չեն կարողանում վճարել, բայց դե մենք չենք այդ օրենքը սահմանել, իրենք էլ պետք է դա հասկանան»,- հավելեց հուսահատված վարորդը: