Այդ մասին այլևս ընդդիմությունը չէ որ բարձրաձայնում է: Դա արդեն խոստովանում է հենց ինքը՝ վարչապետը, շարունակաբար իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով օրենքներին չհետևողների պատկերները, որոնք ըստ երևույթին ոչ նրա լայվերին են հետևում և ոչ էլ կարդում են ֆեյսբուքյան գրառումներն ու ի դեպ, պարզվում է, որ մեծ թիվ են կազմում:
Իհարկե ինչպես վարչապետն է սիրում հայտարարել դա կարելի է հասարակական անպատասխանատվության դրսևորում կամ ըստ ԱԺ փոխխոսնակի այլ ժողովուրդների նման կարգապահ չլինելու վկայություն համարել:
Ինչպես էլ իշխանությունները փորձեն բացատրել այս երևույթը մեկ է դա ունի մի շատ պարզ անվանում, որը միևնույն ժամանակ խիստ հարազատ է հենց իրենց: «Քաղաքացիական անհնազանդություն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել