Դեռևս խստացված արտակարգ դրության ժամանակներից, երբ մարդկանց տեղաշարժն էլ էր սահմանափակված ու թերթիկով էր, բազմիցս ահազանգել ենք, որ ամսվա սկզբին՝ աշխատավարձ, թոշակ, նպաստ ստանալու ժամանակ տարբեր քաղաքներում բանկերի մոտ հերթեր են ու կուտակումներ:
Որևէ մեկն ուշադրություն դարձրե՞ց, իհարկե, ոչ:
Երեք ամիս է արտակարգ դրություն և ամեն ամիս է էսպես եղել, հետևաբար այս ֆլեշմոբերը միայն երրորդ ամսում սկսելը, եթե չասեմ սխալ, ապա խիստ ուշացած է, հարգելի սիրելիներ:
Հ.Գ. ու այո մենք օրենք, կարգ, կանոն չսիրող, չհարգող ժողովուրդ ենք, ինչը վատ, սարսափելի վատ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել