ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանձնարարել համայնքի ղեկավարներին կոմունալ ծառայությունների միջոցով համայնքներում գործող բանկերի, փոստային ծառայությունների մուտքերի մոտ՝ մայթերին, կատարել գծանշումներ, որոնք կապահովեն սոցիալական հեռավորություն։ Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, չափազանց կարևոր է ցուցաբերել քաղաքացիական գիտակցություն, հետևել չափազանց հասարակ կանոնների՝ պահպանել սոցիալական հեռավորություն, հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը, կրել դիմակներ։
Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է մեր հարազատների և հայրենակիցների առողջության համար։
ԱՌՈՂՋ ԵՂԵՔ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել