Առողջապահության նախարարի կնոջ (կարդա՝ նախարարի) կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնն է: Ֆեյսբուքում թոքերի КТ հետազոտության գովազդ է միացրել: Նորմալ ա, երբ մասնավոր կլինիկան նման հետազոտություններ ա անում, աննորմալ ա, երբ դա ուղղակիորեն պատկանում է առողջապահության նախարարին, որի անգործության արդյունքում մարդկանց համատարած КТ չեն անում, թողնում են այնքան, մինչև հիվանդներն իրենց միջոցներով գնա և նկարեն թոքերը: Դե ինչի չօգտվել առիթից որ, փող ա էլի, թող գա ընտանեկան բյուջե:
Բժշկական կենտրոնում լավ գիտեն, թե որ ախտանիշների դեպքում է պետք նկարել թոքերը՝ վաղ փուլում ախտորոշելով հիվանդությունները, հատկապես՝ կորոնավիրուսը: Բայց այ նախարարը դրան առանձապես տեղ չի տալիս, մարդիկ դիմում են, որ անվճար КТ անեն, օրերով սպասացնել են տալիս: Էն էլ էտ հիվանդության պարագայում, երբ ամեն օրը կարա ճակատագրական լինի: Ուղղորդում են դարն ապրած պոլիկլինիակներ, որտեղ երբեք KT-ի սարքը չի աշխատում կամ «հենց նոր լենթը պրծավ»:
Իսկ սրտացավ նախարարն, օրինակ, չի պատրաստվո՞ւմ հենց մեկն իր մեղքով երկրում վարակի տարածման նման աննախադեպ ալիքի պարագայում իր կլինիկան ներգրավվել ժողովրդին անվճար հետազոտելու գործում: Թե՞ մենակ պարգևավճար ստանալու հաջորդ օրն ա սրտացավ նախարարի ռեժիմը միանում:

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել