Analitik.am-ը գրում է․

Analitik.am-ի տեղեկություններով Երևանի Արղության 40 հասցեում բնակվող ընտանիքի երկու  անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Կորոնավիրուսով հիվանդ սկեսուրն ու հարսը հիվանդանոցում են, սակայն ընտանիքի մյուս անդամները՝ընտանիքի հայրը և երեխաները,  ոչ միայն չեն թեստավորվել, չեն մեկուսացվել այլև  ինքնամեկուսացման ցուցում էլ չեն ստացել։ Եվ սա այն դեպքում, երբ ընտանիքի հայրը ջերմել է, շտապօգնություն են կանչել, որը թոքերը լսելով անհրաժեշտություն չի տեսել հիվանդանոց տեղափոխելու կամ գոնե թեստավորելու։

Ավելին, համապատասխան ծառայության աշխատակիցների անպատասխանատվության արդյունքում բազմաբնակարան շենքի բնակիչները նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց շենքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան։ Հարևանները և ընտանիքի հետ շփումներ ունեցած մյուս բնակիչները չեն զգուշացվել այդ մասին․․․

Եվ սա այն դեպքում, երբ հասարակությանը համատարած պարտադրում են դիմակներ ու ձեռնոցներ կրել։ Եթե հասարակական վայրերում, տրանսպորտում արդարացված և նույնիսկ անհրաժեշտ է կանխարգելիչ այդ միջոցների կիրառումը, ապա երբեմն անգամ զավեշտալի ծայրահեղությունների է հասնում․․․

Հիմա ո՞վ է մեղավոր՝ «տուգանքի մատերիալ» քաղաքացին, թե՞ իրենց աշխատանքին անպատասխանատվությամբ կատարող, քաղաքացիների անվտանգությանն ու առողջության պահպանմանն հանցավոր անտարբերությամբ վերաբերվողները․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել