Էնպես տխուր է լսել վճարողների «հիմնավորումները»։ Էդ անտերը ախր հո հեռուստացույց կամ համակարգիչ չի՞, որ եթե թանկ էղավ, պարզապես չես գնի։ Մեկ-մեկ չես զարմանում, երբ որ վճարողի ձայնը տաք տեղից ա գալիս, ու ինքը ասենք իրան երբեք չի դրել, օրինակ, 50.000 աշխատավարձ ստացող գիտությունների դոկտորի դրության մեջ։ Եթե առաջ տրանսպորտը ամսվա կտրվածքով 6000 դրամ կաներ (12%), ապա հիմա արդեն 9000 (18%): Դուք հասկանու՞մ եք, որ էդ տոկոսները պարզապես թվեր չեն, մարդու կյանք են։ Բայց որ խեղճ ու կրակ մարդիկ էլ են վճարում՝ պայմանավորելով դա «վարորդի մեղք չունենալով», այ դա արդեն աբսուրդ ա։ Էդ նույն վարորդը, եթե իրա ու ձեր մասին մտածեր, էսօր աշխատանքի դուրս չէր գա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/barseghyan/posts/10201435403065066?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել