Shantnews.am-ը գրում է․
«Salamat Yar Behesht Dayan» ընկերության կողմից մշակված նոր համակարգը թույլ է տալիս որոշել 55 րոպեի ընթացքում կորոնավիրուսային վարակի առկայությունը կամ բացակայությունը հիվանդի թքի օգնությամբ: Այս մասին հայտնել է Irna.ir-ն:
Նորարարական ընկերության տնօրեն Ամիր Աբաս Էսմայիլ-զադեն հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանը, Թուրքիան, Ռումինիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը շահագրգռված են ձեռք բերելու կորոնավիրուսային ախտորոշման իրանական թեստային համակարգերը:
«Մոլեկուլային կազմը մշակվել է real-time pcr մեթոդի միջոցով, որը կարող է ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կորոնավիրուսը լորձաթաղանթում»,- ասել է Էսմայիլ Զադեն:
Նա հավելել է, որ նորարարական համակարգը թույլ է տալիս թեստավորումն իրականացնել պարզեցված ռեժիմով, դրա համար չեն պահանջվում բարդ սարքավորումներ: «Կորոնավիրուսային թեստը հնարավոր է անել ինքնուրույն՝ քթըմպանից քսուք վերցնելով», – ասել է նա:
Էսմայիլ Զադեի խոսքերով՝ իրանական թեստային համակարգերի ճշգրտությունը 2.5-10 անգամ գերազանցում է ներմուծվածներինը: