Shantnews.am-ը գրում է․
Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը այսօր բացվել է այցելուների համար: Այն հրդեհից հետո փակ է եղել ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Հրապարակի փակ լինելու պատճառը հրդեհից հետո առաջացած կապարային աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի կոնցենտրացիայի մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում է թույլատրելիի սահմանը: Դա պահանջում էր բազմաստիճան մաքրում, որի ընթացքում, մասնավորապես, վերամշակվել են նստարանները, լույսերը և հողը:
Հրապարակի բացման կապակցությամբ այնտեղ էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը և Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ նրանք բոլորը կրել են դիմակ:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում 2019թ. ապրիլի 15-ին հրդեհ էր բռնկվել: Դրա հետևանքով փլուզվել էր տաճարի կենտրոնական ծայրաձողը և տանիքը, մեծապես վնասվել էր եկեղեցու ներքին հարդարանքը: