Բաց նամակ-դիմում:
ՀՀ իշխանությանը:
Իր ենթակայության տակ, հիմա գների բարձրացումից քրտնած, ձմռանը` սառել-փայտանալուն հոգեբանորեն պատրաստվող բնակչության իգական մասի անունից: Մենք՝ ներքոստորագրյալներս, բոլոր նրանք են, ովքեր անցել են 35-ի սահմանը, ծիծիկատուտուզ չեն, այլ սովորական արտաքին ունեն, թափով ծանոթ չունեն, որ մի հարմար տեղ աշխատանքի ընդունվեն, կյանքի բերումով չունեն ամուսին, որ վրան մուննաթ գան ու պահանջեն:
ՀԱՐՑ-ԴԻՄՈՒՄ
Ընկեր իշխանություն, մենք ի՞նչ անենք: Թոշակի տարիք չունենք, որ գոնե այդ 18.000-ը ստանանք (կարծեմ՝ այդքան է այն հնարավոր շքեղությունը, որը մեզ կտրամադրվի, եթե ապրենք մինչև այդ տարիքը): Ի՞նչ ուտենք, ի՞նչ հագնենք, կասե՞ս: Կասես՝ աշխատատեղեր կան, գնացեք աշխատեք: Հա՞, իսկ, եթե մեզնից շատերն արդեն առողջություն չունե՞ն ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Իսկ, եթե հիվանդ են ու բուժման չեն գնում, որովհետև բուժօգնությունդ անգամ մանկան համար է վճարովի: Ի՞նչ անենք, ասա: Չենք ասում՝ փող տուր, գնանք Լաս Վեգասում զվարճանանք, չենք ասում առանձնատուն ու Լեքսուս տուր: Ասում ենք՝ մեր հանապազօրյա հացն ապահովելու փոխարեն, էս ի՞նչ ես դնում մեր գլխին:
Դիմողներ` Հերիք Հերիքյան, Վարդուշ Վարդուշյան, Մանուշ Մանուշյան, Հայկուշ Հայկուշյան և 53248 այլ ստորագրություն:
Հ.Գ. Իշխանություն ջան, ինտուիցիան մեզ ասում է, որ մեկ է, սա էլ բանի տեղ չես դնելու չէ՞: Խաչը մերն է, զորությունը լավ գիտենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/586116211411660
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել