Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 1 կգ
2. Ձու – 2 հատ
3. Ալյուր – 3 ճ/գ
4. Սամիթ – 50 գ
5. Սխտոր – 2-3 պճեղ
6. Աղ, սև պղպեղ
7. Բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը խաշել, մաքրել կեղևը, սառեցնել և վերածել խյուսի:

2. Ստացված խյուսին ավելացնել կտրատված սամիթը, ճզմած սխտորը, ալյուրը, համեմել աղով և սև պղպեղով, խառնել:

3. Կոտլետներ ձևավորել, թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ, երկու կողմից լավ տապակել բուսայուղով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել