Android-ի և iOS-ի համար վերջին խաղերը` առցանց հոկեյից մինչև անվերջանալի լաբիրինթոս:

Rumble Hockey

Ոչ սովորական առցանց հոկեյ, որում Ձեր խաղացողներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ունակություն և վարք: Ինչ-որ մեկը միշտ ձգտում է խփել գոլը, ինչ-որ մեկը միայն գիտի, թե ինչպես պետք է վերցնել տափօղակը, իսկ ինչ-որ մեկը պարզապես վնասազերծում է մրցակցին:

Super Fowlst 2

Ռետրո գրաֆիկայի, օրիգինալ երաժշտության, շատ թշնամիների, զենքի և շեֆերի միություն: Դուք պետք է վերահսկեք մի հավի, որը միայնակ է կարողանում զբաղվել հրեշների բանակով:

Hillside Drive Racing

Hill Climb Racing-ի նման ավտոմրցաշար, որտեղ կան շատ յուրօրինակ նոր վայրեր։ Ձեզ սպասվում են անտառներ, լեռներ, ծառեր, քարանձավներ և այլն։

Bowling Crew

Գունագեղ բոուլինգ` multiplayer առցանց ռեժիմի աջակցությամբ: Խաղի ընթացքում կարող եք գնդակներ մղել և բացել նոր ակումբներ` բարելավելով ձեր հմտությունները և մրցելով առցանց խաղացողների հետ:

Crafty Candy Blast

Նոր խաղ, որում Դուք պետք է ոչնչացրեք նույն գույնի կոնֆետները: Խաղը պարունակում է շատ պարզ հսկողություն և պայծառ պատկեր, որը կգրավի բոլոր տարիքի օգտվողներին:

Նոր խաղերից առաջարկվում են նաև՝

  • Пико-танки
  • Rooster Defense
  • Gumslinger
  • Lunch Hero
  • Maze: Path of light

Սիրարփի Աղաբաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել