Mikayel Minasyan-ի հերթական բացահայտումներից հետո գտնվեցին քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ոչ մեկ չի հավատա այդ հեքիաթներին, և սա ասում են այն մարդիկ, ովքեր հավատում էին շատ միֆերի: Ժողովուրդ ջան, մի քանի հարց էլի.
1. Քա՞նիսդ էիք անվերապահորեն հավատում Սաշիկի 50/50-երին, արագաչափերին: Լուրջ էլի: Քա՞նիսդ: Իսկ քա՞նիսդ էիք «քֆուր» ուտում, որ դա ճիշտ է:
2. Քա՞նիսդ էիք անվերապահորեն հավատում, որ Քոչարյանը Մեղրին էր հանձնում, իսկ Սերժը՝ Ղարաբաղը: Քա՞նիսդ էիք հերթական անգամ «քֆուր ուտում», որ դա ճիշտ է:
3. Քա՞նիսդ էիք անվերապահորեն հավատում Քոչարյանի 4 միլիարդի կամ Սարգսյան Սերժի կազինոներում կրված գումարների պատմություններին: Քա՞նիսդ էիք հերթական անգամ «քֆուր ուտում», որ դա ճիշտ է:
Հետաքրքիրն այն է, որ դուք անվերապահորեն հավատում էիք այն ամենին ինչ հերքվել է, բառիս բուն իմաստով հերքվել, իսկ Մ. Մինասյանի ասվածներից ոչ մեկ չի հերքվել: Ասեմ ի՞նչի. ի՞նչպես հերքես անհերքելին: Ի դեպ՝ Մինասյանը, իր ամեն խոսքից հետո փաստ է ներկայացնում: Սրա մասին մտածեք: Բավական է թույլ տաք, որպեսզի ձեզ ավանակի տեղ դրած քշեն: