Armsport.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» (1:1) խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների առցանց հարցերին:

«Բոլոր թիմերում էլ զգացնել տալիս է խաղերի պակասը և դրանից ելնելով մեր խաղի որակը նույնպես այն չէր: Ոչ-ոքին տրամաբանական արդյունք էր»,-ասել է գործող չեմպիոնի գլխավոր մարզիչը:

Հարցին, թե ինչպես կգնահատի մարզիչը մրցավարների գործողությունները, Մինասյանը պատասխանել է. «Հարց տվող լրագրողը երևի ինձ ծանոթ չէ իմ սկզբունքներին: Ես մրցավարներից չեմ խոսում: Նրանք իրենց գործն են անում: Խաղի ժամանակ ուղղակի էմոցիաներ են»:

Անդրադառնալով Անտոն Կոբյալկոյի բացակայությանը Մինասյանն ասել է. «Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնց ժամանակ ենք տալիս, այս անգամ խաղի փիլիսփայությունից ելնելով նպատակահարմար գտանք ժամանակ տալ Օգանային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել