3 օրվա ընթացքում, դուք կկարողանաք ոչ միայն մաքրել ձեր օրգանիզմը շլակներից, այլ նաև կկարողանաք փոխել ձեր սննդակարգը:
Այս մեթոդը ոչ միայն պաշտպանում է քաղցկեղից, այլ նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը, շլակները, օգնում է նիհարել ու նվազեցնում է ինֆեկցիաների ու հիվանդությունների առաջացման ռիսկը:
Այսպիսով ինչ է հարկավոր անել.
1. Պրոցեդուրան սկսելուց 2 օր առաջ սննդակարգից հարկավոր է հանել կաթնամթերքները, քանի որ նրանց յուրացման համար օրգանիզմին պահանջվում է երկար ժամանակ, ինչը կարող է դանդաղեցնել դետոքսիկացիայի պրոցեսը:
2. Դետոքսիկացիայի պրոցեսը սկսելուց մեկ օր առաջ, երեկոյան պետք է խմեք միզամուղ թեյ: Դա կօգնի մաքրել մարսողական համակարգը:
3. Առավոտյան պատրաստեք ըմպելքի՝ 2 հատ կիտրոնի հյութով ու 1 բաժակ ջրով: Խմեք այն առավոտյան մինչ նախաճաշելը՝ քաղցած փորին:
4. Նախաճաշից հետո խմեք կես բաժակ թուրինջի կամ անանասի հյութ: Այդ հյութերը հագեցած են հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են շնչառական համակարգը:
5. Նախաճաշի ու ճաշի միջև ընկած ժամանակահատվածում խմեք 1-1.5 բաժակ թարմ գազարի հյութ:Այդ հյութը շատ օգտակար է շնչառական ուղղիների համար:
6. Ճաշին օգտագործեք բանջարեղենային կամ մրգային հյութեր, որը հագեցած կլինեն կալիումով, օրինակ՝ բանանի, բազուկի, ավոկադոյի և այլն:
7. Երեկոյան ընթրիքից մեկ ժամ առաջ խմեք մաքրող թեյ, որը կարող եք պատրաստել կոճապղպեղից, մասուրից ու անանուխից: Այդ թեյը օգնում է օրգանիզմից հանել լորձը, ազատել քթի բեռնվածությունից ու մաքրել արյունը:
8. Քնելուց առաջ խմեք 340 մլ լոռամրգի հյութ: Այն թույլ կտա ձեզ պայքարել թոքերում առկա բակտերիաների դեմ: Լոռամիրգը շատ հզոր հակաօքսիդանտ է և հանդիսանում է արյան ու մեզի համար ամենաարդյունավետ հատապտուղներից մեկը:
9. Դետոքսիկացիայի պրոցեդուրան կրկնեք հաջորդ 2 օրերի ընթացքում: