Armtimes.com-ը գրում է․
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։ Հայտարարության մեջ ասված է հետևյալը.
«Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։
Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»: