Մայիսի 30-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի բնակարաններից մեկից վիճաբանության ձայներ են լսվում, քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Անահիտ Հ․-ն (ծնված 2006 թ․) սպառնացել է ցած նետվել․ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական զրույց է վարել Անահիտ Հ․-ի հետ և խորհրդատվություն տրամադրել ընտանիքի անդամներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել