Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած և թագավորական ընտանիքի անդամի տիտղոսից հրաժարված Մեգան Մարքլը և արքայազն Հարրին պատրաստվում են իրենց որդուն մեծացնել որպես առանձին անհատ՝ նորմալ և հանգիստ կյանք ապահովելու համար: Այդ նպատակով նրանք հրաժարվել են երեխայի համար նախատեսված տիտղոսից:

Մինչդեռ Express -ի հետ զրույցում թագավորական հարցերով փորձագետ Ռիչարդ Ֆիցվիլյամսը հայտնել է, որ ապագայում Արչին՝ Հարրիի և Մեգանի որդին, լինելու է դուքս: Հոր՝ Հարրիի մահից հետո Արչին ժառանգելու է դքսի տիտղոսը՝ անկախ այն բանից՝ նա քույրեր կամ եղբայրներ կունենա, թե ոչ:

Նշվում է, որ Հարրին շարունակելու է ունենալ թագավորական ընտանիքի տիտղոս, չնայած, ըստ պայմանավորվածության, նա դրանից չի կարողանա օգտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել