Shantnews.am-ը գրում է․

Շվեդիայում՝ Ստոկհոլմից ոչ հեռու, վաճառքի են հանել «SPA-գյուղ»: Այս մասին գրում է CNBC-ն:

Անսովոր անշարժ գույքի արժեքը ընդամենը 7 մլն դոլար է: Այն կարող են ձեռք բերել նաև արտասահմանցիները:

Սատրա Բրուն գյուղի տարածքում է գտնվում երկրում ամենամաքուր ջրի 7 աղբյուրներից մեկը:

Բնակավայրը զբաղեցնում է 60 ակր (24,28 հա) տարածք, կից ևս 84 (34 հա): Գյուղի արժեքն է 7 մլն դոլար:

Սատրա Բրունի տարածքում 1700-ին բժիշկ Սամուել Սկրագը հայտնաբերեց աղբյուր: Նա գնեց հողը՝ այնտեղ կառուցելով տուն և հիվանդանոց: Ժամանակի ընթացքում այն դարձավ հիվանդանոցային առողջարան և տեղական էլիտայի համար դարձավ գրավիչ վայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել