Shantnews.am-ը գրում է․
Կորոնավիրուսը ավելին է, քան հիվանդությունը․ դրա համավարակի կեսը քաղաքականություն է։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ այլախոհ է վարակի հարցում։ Բելառուսի առաջնորդի խոսքերը փոխանցել է տեղի «ԲելՏԱ» պետական գործակալությունը։
«Ես նախկինի պես հավատարիմ եմ նույն սկզբունքին … Հիվանդությունը զբաղեցնում է դրա կեսը, նույնիսկ գուցե ավելի փոքր մասը։ Մնացած ամեն ինչ քաղաքականություն է»,- ասել է Լուկաշենկոն՝ տրակտորների գործարան այցի ժամանակ։
Մինչ այդ Բելառուսը եվրոպական տարածաշրջանում այն եզակի երկրներից է, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերը օր օրի ավելանում են։ Ամենաթարմ՝ երեկվա տվյալներով, աշխարհում ամենաշատ օրական վարակման դեպքեր ունեցող երկրների շարքում Բելառուսը 21-րդ տեղում է։
Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման ավելի քան 40 հազար դեպք։ Մահվան դեպքերը 224-ն են։ Վերջին շրջանում վարակման դեպքերի թիվը այդ երկրում ավելանում է մոտ 9 հարյուրով։