Shantnews.am-ը գրում է․
Չեռնոբիլի ատոմակայանի աղետից հետո մուտքի համար արգելված գոտին նորից կբացվի զբոսաշրջիկների համար։ Այն փակվել էր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում՝ վարակի տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։
Չնայած արգելափակումներին՝ այդ գոտում թույլատրվում են զանգվածային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումների հաշվառմամբ։ Հիմա այդտեղ հնարավոր կլինի նորից անցկացնել միջոցառումներ, իրականացնել այցեր, բայց այցելուներին ջերմաչափելու են մինչև ներս թողնելը։
Այցելուները պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ, ունենան ձեռքերի ախտահանման միջոցներ և պահպանեն սոցիալական հեռավորություն։ Իսկ այցելուների խմբերը չպետք է լինեն 10 մարդուց ավելի։
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/690390.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել