Հենց նոր ավարտեցի ՄԻԵԴ Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը չորրորդ անգամ կարդալը։ Ամեն անգամ կարդալիս՝ նոր հետաքրքիր նրբերանգներ են ի հայտ գալիս։ Անչափ հետաքրքիր փաստաթուղթ է՝ իր կառուցվածքով, բովանդակությամբ, ձևակերպումներով, հղումներով, 16-րդ արձանագրության կիրառելիության չափանիշներով։

Ամեն դեպքում, պատմական փաստ է - Հայաստանի Հանրապետությունը դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, որի բարձր դատարանի դիմումի հիման վրա Եվրոպական դատարանը, 16-րդ Արձանագրության ներքո, ընդունեց Խորհրդատվական կարծիք՝ Կոնվենցիայի կոնկրետ դրույթների մեկնաբանման սկզբունքների վերաբերյալ։

Ի դեպ, համեմատելով առաջին խորհրդատվական կարծիքի հետ (դիմումը ստացվել էր Ֆրանսիայից)՝ կարող եմ փաստել, որ «հայկական» խորհրդատվական կարծիքը կարող է շատ ավելի լայն գործնական կիրառություն ստանալ Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր 47 պետություններում առաջացող տարաբնույթ իրավական խնդիրների կապակցությամբ՝ քրեական իրավունքի ոլորտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել