ՉԷ բայց անկախ ամեն ինչից, մի անգամ էլ վայելենք ՀՀ քրեկան օրենսգրքի 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան <<Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ>> Այսինքն՝ հանցավորի դիտավորությունը պիտի ուղղված լինի սահմանադրական նորմի փաստացի վերացմանը, դեռ հետն էլ նախատեսի դրա վտանգավոր բնույթն ու հետևանքը՝ իրավական համակարգում նորմի գործողության դադարեցումը և ցանկանա, որ նորմի գործողությունը դադարեցվի:

Այ քեզ <<հրաաաշք>>: Սա նույնիսկ դասականի նշած ֆուտուրիստական իրավագիտությունը չի, սա քրեական իրավունքի այլասերում է, ոչնչացում, որի հեղինակը թերևս սրանով ցանկություն է ունեցել սերունդների կողմից հիշվել, սակայն որպես <<իրավունքի պիրոման>> /հրդեհամոլ/ հաստատ մի օր արժանանալու է Հերոստրատի ճակատագրին :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել