Վերջինս, իհարկե, չի խոստովանում, որ նման տխուր սցենարը մեր դուռը չոքեց հենց կառավարության անպատասխանատու քաղաքականության, հակահամաճարակային քաղաքականության ֆիասկոյի հետևանքով։ Բայց արդեն սովոր ենք՝ գործող կառավարությունը ոչ միայն դիլետանտ է, այլ նաև տառապում է անսխալականության բարդույթով։
Սակայն այս ակնհայտ փաստը չէ, որ ցանկանում եմ արձանագրել։ Երեկ ես հղում էի արել ութ ՀԿ-ների հայտարարության ու Հայաստանի մասով բավականին ոչ բարենպաստ վիճակագրություն էի ներկայացրել, ինչի հետևանքով թիրախավորվեցի իշխանամետ օգտատերերի կողմից։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այս մարդիկ, երբ այսօր Փաշինյանն ավելի մռայլ հեռանկար է կանխատեսում Հայաստանի համար՝ խոսելով իտալական սցենարի հնարավորության մասին։ Եթե պրոիշխանական օգտատերերը նույն ագրեսիվությունը պահպանեն այսօր, չգիտեմ նույնիսկ ինչ որակումներ պետք է տան Փաշինյանի վիճակագրությանն ու կանխատեսումներին՝ դրանք համարելով թերևս "բայղուշույթուն"։ Բայց Փաշինյանը ոմանց համար միշտ ճիշտ ու անքննարկելի է, եթե նույնիսկ չի ընդունում իր կառավարության պատասխանատվությունը հումանիտար ճգնաժամի առաջացման հարցում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/2891110744271784
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել