Այսօր Տիգրան Մեծի պողոտայում ժամը 11։43-ին 44 համարի ավտոբուսի վարորդին (16 68 S) ոստիկանները տուգանեցին 100.000 դրամով՝ պատճառաբանելով, որ տրանսպորտի մեջ կանգնած մարդ ա եղել։ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ։ Էդ կինը նստեց նույն կանգառից, վարորդը պնդեց մի քանի անգամ, որ իջնի, կինը հրաժարվեց՝ ասելով, թե ուշանում է։ Վարորդը դեռ չէր շարժվել, ոստիկանուհին սկսեց նկարել ու վարորդին իջեցրին տրանսպորտից։

Ուղևորները բոլորը դուրս եկան ու ասացին , որ նույն կանգառիցա նստել կինը , ու չի երթևեկել կանգնած , բայց դե ով էր լսում , մարդիկ « իրենց գործն են անում» ... տվյալ կինը նույնիսկ մարդավարի չմոտեցավ տեսուչին ու բացատրեր եղելությունը։

Ուրեմն էսքան մարդ ասում ա, միևնույնն ա...

Ուղևորները բոլորը գրեցին իրենց համարները՝ վարորդին հետագայում որպես դեպքի վկա աջակցություն ցույց տալու համար (մեր ազգի մեջ լի՜քը լավ ու թասիբով մարդիկ էլ կան))))))) )։

Ի՞նչ ա աշխատում վարորդը, որ 100.000 դրամ տուգանք վճարի ինչ-որ անիմաստ պատմության համար, կասե՞ք։ Ասեմ, որ երբ մենք բարձրանում էինք տրանսպորտ, վարորդը հատ-հատ նայում էր, որ բոլոր ուղևորները ձեռնոցներով և դիմակներով լինեին։

Կամ ձեր գործը նորմալ արեք, կամ մի արեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել