Armsport.am-ը գրում է․

ԱՊԼ-ի՝ վերսկվող մրցաշրջանի 5 խաղ կարող է անցկացվել չեզոք դաշտում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

ԱՊԼ-ի և ոստիկանության միջև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ խաղերի մեծամասնությունը հնարավոր է անցկացնել թիմերի տնային մարզադաշտերում, բայց որոշ խաղեր, ամեն դեպքում, պետք է տեղափոխվեն չեզոք մարզադաշտեր:Չեզոք դաշտերում պետք է անցկացվեն հետևյալ խաղերը՝

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ»

«Մանչեսթեր Սիթի»-«Նյուքասլ»

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Շեֆիլդ Յունայթեդ»

«Նյուքասլ»-«Լիվերպուլ»

«Էվերթոն»-«Լիվերպուլ»

Չեզոք դաշտում պետք է անցկացվի նաև այն խաղը, որում «Լիվերպուլը» կարող է ապահովել չեմպիոնությունը, եթե դա տեղի չունենա «Էվերթոնի» հետ խաղում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» իր տնային բոլոր խաղերը կարող է անցկացնել չեզոք դաշտերում, քանի որ վտանգ կա, որ երկրպագուները կարող են հավաքվել «Էնֆիլդի» տարածքում՝ խախտելով սոցիալական հեռավորության կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել