Մի հասարակություն, որ.
Տասնամյակներ շարունակ շնչել է բարձր աղտոտվածություն ունեցող օդ,
Ծանր մետաղական բաց հանքեր ու պոչամբարներ է հանդուրժել և հանդուրժում,
Դրանց հարևանությամբ ապրել և ապրում է արդեն տասնամյակներ շարունակ,
Քննարկում է Ամուլսարի հարց,
Խմում է կես դարից ավելի հնություն ունեցող և արտահոսող խողովակներից, որոնց մի մասն, իր հերթին, ամենայն հավանականությամբ, քաղցկեղածին արճիճից է,
Որի բնակֆոնդի և մասնավոր տների գերակշիռ մեծամասնությունը թոքային ծանրագույն քաղցկեղ՝ մեզոթիլիոմա առաջացնող ծածկերից՝ ասբեստից պատրաստված ու արդեն մաշված «շիֆերից» է, որի փոշին տարիների ընթացքում անընդհատ պոկվում և թոքեր ներթափանցելով երկու-երեք տասնամյակից մահվան է հասցնում,
Մի հասարակություն, որ տասնամյակներ շարունակ ուտում է ամենաանառողջ սնունդը՝ համեմված անհայտ պեստիցիդներով, աճեցված ծանր ու հաճախ արգելված պարարտանյութերով և միաժամանակ այդ սնունդը անվանում «բնական», «ամենամաքուր» և կամ «բիո/օրգանական»,
Աշխարհում ակտիվ և պասիվ ծխողների խտությամբ ամենաառաջին հորիզոնականներից մեկում է գտնվում,
հանկարծ համաշխարհային համաճարակի ընթացքում, որի հարուցիչը ակտիվորեն տարածվում է հենց օդով, սկսում է մտահոգվել իր սեփական դիմակի սեփական շնչից առաջացող միֆական՝ գոյություն չունեցող հիվանդություններից և իբրև թե ինքնավնասող բակտերիաներից:
Բայց դարձյալ հասարակությանը ես չեմ մեղադրում: Կամ քիչ եմ մեղադրում: Մեղավոր է այդ հասարակության համար պատասխանատուն՝ նրան ուղղորդելու, լուսավորելու և նրա մասին հոգ տանելու պարտականություն ունեցող նրա վարձու աշխատողը՝ կառավարությունը, որն անգամ ապատեղեկատվության դեմ պայքարում նույնպես ողջ գործն ու աշխատանքը թողել է առանձին անհատների ուսերին, իսկ մեղքը բարդել հենց իր՝ հասարակության վրա:
Եվ էլի լքված ենք մենք: Եվ պատասխանատու ենք մենք, որ մեզ լքողից հաշիվ չենք պահանջում, ներում ենք ու հանդուրժում:
Եվ դրա համար մեծ գին ենք վճարելու… Հիմա և հետո…