Սովորաբար խուլերը կրթված մարդիկ են, ինչպես և մնացածը, սովորում են դպրոցներում և համալսարաններում և աշխատում են: Նրանք երկու լեզվի են տիրապետում. նշանների և երկրի պետական լեզվին, որտեղ որ ապրում են: Այսպես, փաստացի բոլոր խուլ մարդիկ տիրապետում են երկու լեզվի: 

Սակայն մի բան է լեզվին տիրապետելը, այլ բան՝ մտածելը: Ասյտեղ ամեն ինչ մի փոքր բարդ է: Նույնիսկ երբ լսել կարողացող մարդն է մտածում, չի կենտրոնանում, թե դա ինչպես է տեղի ունենում: Մենք՝բոլորս էլ մտածում ենք այն լեզվով, որը փոքրուց սովոր ենք եղել լսել: Այսպես, ուրեմն խուլերն էլ մտածում են իրենց ժեստերի լեզվով:

Երազների հետ նույն պատմությունն է: Եթե երակր ժամանակ է, որ շփվում եք խուլ մարդու հետ, նկատած կլինեք, որ երզաում, քնած ժամանակ ձեռքերով ինչ-որ շարժումներ է անում: Դա փաստում է այն բանի մասին, որ նրանք երազում խոսում են: Բնականաբար, այն մարդիկ ովքեր ի ծնե չեն լսում, չգիտեն թե ինչպես է ձայնը հնչում: 

Եթե խլությունը առաջացել է հասուն տաիրքում, նա կարող է մտածել այն լեզվով, որը կարողացել է մինչ այդ սովորել: Եվ հենց այդ լեզվով էլ կարող է երազներ տեսնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել