Tert.am-ը գրում է․

Վրաստանը ֆինանսական օգնություն ստանալու մասին համաձայնագիր է ստորագրել ևս մեկ դոնորի հետ: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին հայտնել է երկրի Հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով ֆինանսների նախարարությանը:

90 մլն եվրո գումարի մասին վարկային համաձայնագիրը Վերակառուցման և զարգացման գերմանական բանկի (KFW) հետ ստորագրվել է մայիսի 28-ին: Այն ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին և գերմանական բանկի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Կլաուս Ֆայգելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել