Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։

Մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն այստեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին, այլ խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։ Նշենք, որ գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք։

Մեզ հաջողվեց պարզել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել