Tert.am-ը գրում է․

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում կորոնավիրուսի 6 դեպք է հաստատվել, ևս երեք դեպք էլ հաստատվել է Վճռաբեկ դատարանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

«Թե´ Վեդիի դատարանի, թե´ Վճռաբեկ դատարանի վարակված աշխատակիցները մեկուսացվել են հայտնաբերվել և մեկուսացվել է նրանց հետ շփված անձանց շրջանակը»,- ասաց Փոլադյանը՝ հավելելով, որ վարակակիրները դատավորներ չեն:

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 113 է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել