Եթե գծի տերերը մտածում են, որ կկարողանան էս տանջված, հազար ու մի դառնություն տեսած ժողովրդի արդար քրտինքով վաստակած էդ 50 դրամը ժողովրդից «քերել», մարսել, ապա չարաչար սխալվում են... Ուղղակի հասկացեք մի բան, որ ժողովուրդ ասվածի մեջ մտնում եք նաև դուք, քանզի դուք էլ եք ՀՀ քաղաքացի ու էն, որ ժողովրդին թալանում եք ու էդ արատավոր երևույթի խրոնիկ բնույթ կրելուն խրախուսում եք, հասկացեք, որ եթե դուք այդ կերպ եք թալանում ժողովրդին, ձեր իսկ ընտանիքին և հենց ձեզ, ձեր նման մեկը մեկ այլ կերպ ա թալանելու... Դրա համար մենակ սեփական շահի մասին մտածելով չեք կարող երկիր կառուցել, ցանկացած քաղաքացի էս երկրի մի մասնիկն ա: Եթե քարկոծեք նրան, երկիրը վաղ թե ուշ էդ երևույթի պատճառով կպառակտվի, կքանդվի... Վաղվա օրվա մասին մտածելը հանցագործություն չի, ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր ժառանգների մասին մտածեք, ովքեր ապրելու են էս երկրում...

Հ.Գ. Մի՛ տրվեք շահամոլությանը, գծի տերեր, ապրեք արժանապատիվ կյանքով, որ վաղը ձեր իսկ ժառանգները գլուխները չկախեն ձեր թույլ տված սխալների պատճառով!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել