Աբսուրդի ենք հասնում․․․ Կամ արդեն հասել ենք։ Ես չտեսա աշխարհում մի երկիր, որը երկու ամսով պետությունը կարանտին նստացներ ու աճող թվերի պայմաններում ինչ կար-չկար, բացեր։
Երկրները կա՛մ փակ կարանտին չեն ունեցել, կամ էլ մինչև թվերը չեն ստաբիլիզացել, փակ ռեժիմը չի բացվել։
Հիմա հարց․ տեղաշարժման թերթիկներն ինչո՞ւ էինք լրացնում, որ ոստիկանը նայի, ձեռագիրը ստուգի ու ասի՝ բարի ճանապա՞րհ։ Ասենք էդ թերթիկների բազան, թե ով երբ ուր ա գնացել, ինչ-որ մեկի մոտ հավաքվե՞ց։ Վարակակիրների հետ կոնտակտավորներին այդ թերթիկներով հայտնաբերեցի՞ք։
Ախր սենց չեն անում, ամենասկզբից էլ շատ մարդիկ, այդ թվում՝ ես, ասել ենք, որ պատրաստ ենք օգնել։ Մենակ հիվանդանոցում կամավորներով չէ, կարելի էր ճիշտ կազմակերպել ու էս աբսուրդ թվերը չունենալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել