Դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով ծանոթ չլինի Էդուարդ Ուսպենսկու ստեղծած հերոսներին։ Նրա ամենահայտնի մանկական ստեղծագործությունների շարքին են պատկանում «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն», «Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան», «Հետաքննությունը վարում են գնդլիկները»։ Ուրախ և բարի մուլտֆիլմերի հերոսները մեզ ուղեկցում են դեռ մանկությունից։
Զարմանալի չէ, որ Ուսպենսկու պատվին է անվանակոչվել ռուսական պետական մանկական գրադարանի «Մեծ հեքիաթ» մրցանակը։ Բոլորի համար անսպասելիորեն ընդդեմ այդ նախաձեռնության հանդես եկավ գրողի դուստր Տատյանա Ուսպենսկայան։ Նա ԶԼՄ-ներում հրապարակեց բաց նամակ, որտեղ պատմում էր, թե ինչպիսինն էր իր հայրն իրական կյանքում։
Տատյանայի խոսքով հայրն իրականում ընդհանրապես չէր սիրում երեխաներին։ Գրողի դուստրը հիշում էր, որ հայրը կարող էր պատժել նրան ամենափոքր մեղավորության դեպքում, անգամ նրան ձմռան ցրտին տնից դուրս էր հանել բարակ զգեստով։ Կոպիտ վերաբերմունքը տարածվում էր ընտանիքի բոլոր անդամների վրա։ Չնայած դրան լրագորղների այցելությունների ժամանակ երեխաները պարտավոր էին ժպտալ և օրինակելի և սիրող ընտանիքի դեր խաղալ։
Ավելի ուշ Տատյանայի խոսքերը հաստատեց գրողի երրորդ կինը՝ Էլեոնորա Ֆիլինան։ Նա ասաց, որ ընտանիքում ոչ ոքի համար էլ գաղտնիք չէր գրողի նման պահվածքն ու կոպիտ «դաստիարակությունը» երեխաների և թոռների հանդեպ։ Էլեոնորա Ֆիլինան նշեց, որ մրցանակի նախաձեռնությունը պատկանել է նրա երկրորդ կնոջը՝ Ելենային, քանի որ հենց նրան էր հասել գրողի ողջ ժառանգությունն ու հեղանակային իրավունքները, և վերջինս ցանկանում էր պահեր գրողի բարի համբավը։