Իսկ դուք նկատե՞լ եք՝ ինչպես է հնարավոր ժամանակակից աշխարհում հայտնի դառնալ։ Գլխավոր նախապայման է ստեղծել գեղեցիկ պրոֆիլ համացանցում, ամեն օր ավելացնել մի քանի նոր՝ գեղեցիկ լուսանկար, և եթե դուք հմայիչ եք, ձեզ մոտ հաստատ կստացվի հանրաճանաչ դառնալ։
Ադել Գրիսոնին հենց այս եղանակով կարողացավ հայտնի դառնալ Ինստագրամում, և այժմ նա ունի մոտ մեկ միլիոն հետևորդ։
Բլոգերը Ֆրանսիայից պատմում է ճանապարհորդելու, մոդայի և գեղեցկության մասին։ Դիտելով Ադելի լուսանկարները՝ դուք հաստատ կսկսեք հավատալ նրա խորհուրդներին, քանի որ աղջկա ոճն ու արտաքինը հիասքանչ են։
Բլոգ-էջն աղջկան բերում է բավականին լավ եկամուտ, և նա կարող է իրեն թույլ տալ մի վայրից մյուսը ճանապարհորդելով բացահայտել աշխարհը։ Եվ իհարկե, հրապարակել գեղեցիկ լուսանկարներ, որոնց դիտելն աչքին հաճելի է։
Բացի այդ՝ աղջիկն ազատ ժամանակ զբաղվում է ինտերիերի դիզայնով և արդեն հայտնի է Փարիզում՝ որպես լավ մասնագետ։