Aysor.am-ը գրում է.
Պարանով մարզվելը կամ խաղը, համարվում է բոլոր սպորտաձևերի նախահայրը: Սա մարզման միակ ձևն է, որի ժամանակ աշխատում է ողջ օրգանիզմը` մարմինի ամենափոքր մկանից սկսած, մինչև արյան շրջանառության աշխատանքի լիարժեք ակտիվացումը` դեպի գլխուղեղ:
1. Պարան խաղալը զարգացնում է դիմադրողականությունը, ամրապնդում սրտանոթային և շնչառական համակարգերը, բարելավում է արյան շրջանառությունը:
2. Ընդհամենը 30 րոպե ցատկելն այրում է 360 կկալորիա` պայմանով, որ րոպեում պետք է կատարվի 120-140 ցատկի վարժություն:
3. Պարանով ցատկը կարելի է համեմատել վազքի հետ, սակայն ավելի արագ տեմպերով:
4. Բարելավում է ավշային հոսքը դեպի մկաններ և նույնիսկ պայքարում է ցելյուլիտի դեմ:
5. Եթե մարզվում եք այլ սպորտաձով, պարանով ցատկը ձեզ համար կլինի հիանալի նախավարժանք:
Զբաղվեք այս սպորտաձևով, եղեք գեղեցիկ և առողջ: