Factor.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանին։

Թրամփի կողմից վարչապետ Գիորգի Գախարիային հղված ուղերձը հրապարակել է կառավարության մամլո ծառայությունը.

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկացի Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և վրաց ժողովրդին Անկախության հռչակման օրվա առիթով:

Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները և Վրաստանը կապված են ամուր գործընկերությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում և հարգում պաշտպանական հնարավորություններն ուժեղացնելու Վրաստանի ջանքերը», — ուղերձում ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը, ինչը կարևոր է վրաց ժողովրդի՝ եվրաինտեգրման ճանապարհին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել