Tert.am-ը գրում է․

Առողջապահության նախարարի խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտնել է, որ այս պահին մոտ 10 հազար թեստ կա պահեստավորված։ Մայիսի 4-ին սահմանափակումների թուլացմանն ընդառաջ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թեստերի խնդիր չունենք, և առկա է 70 հազար թեստ և սպասվում է թեստերի  տեղական արտադրություն։ 23 օրվա ընթացքում արված սակավաթիվ թեստերի պարագայում անհասկանալի է թվերի նման տարբերությունը, բայց այստեղ կարևորն այլ հարց է։ Ստացվում է, որ այս տեմպերով 10 օր անց մենք թեստավորման հարցում կանգնելու ենք լուրջ խնդրի առջև։ Հարցը օրակարգային է դառնալու։ 

Մայիսի 4-ի սահմանափակումների թուլացումից առաջ բազմաթիվ հանրային գործիչների նախազգուշացումը նաև այս հարցին էր վերաբերում։ Զինվել բավարար քանակով թեստերով, որովհետև վիրուսի իրական պատկերի բացահայտման  բանալին հատկապես թեստերի մեջ է։ Չլսեցին, չուզեցին ավելի հեռուն նայել։ Քաղաքական քմահաճույքը քայլ առ քայլ տանում է առողջապահական համակարգի կոլապսի, այս տեմպերով դա ընդամենը օրերի հարց է։ 

Այս պահին ունենք այնքան թեստ, որքան վարակին ռացիոնալ մոտեցման պարագայում անհրաժեշտ է մեկ օրվա ընթացքում։ Արվող թեստերի քանակը նույնիսկ այս պահին չափազանց փոքր է և, աճելու փոխարեն, նվազում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել