Մայրաքաղաքի երթուղայիններում էսօր արդեն մինի-միտինգներ են սկսվել։ Խեղճ վարորդները չգիտես ում փոխարեն արդարանում են զայրացած ուղևորների առաջ, որ 150 դրամից իրենց մի կոպեկ էլ չի ավելանում։ Ու ձեռքի հետ խոստովանում են, որ «գծի փողը» էսօրվանից 1.5 անգամ թանկացել ա. 7-8 հազարից դարձել ա 11-12 հազար դրամ։ Հիմա կարո՞ղ ա էս հարցում էլ են ռուսները մեղավոր, որ որոշ մարդիկ անկուշտ են։ Հակառակը՝ էս հարցում ռուսներից սովորելու շատ բան ունենք. գոնե իրանց սոցիալական իրավունքների համար պայքարում են, ու նման դեպքերում կարող ա քաղաքի սաղ միկրոավտոբուսները շուռ տային։ Իսկ մենք ամեն ընտրության վերցնում ենք 5-10 հազար դրամ ընտրակաշառք, որը հիմա հետ ենք վերադարձնում՝ աստղաբաշխական տոկոսներով։ Հետո էլ ասում են՝ հայերին խաբելը հեշտ չի։
Չնայած էս ամեն ինչին՝ ինձ թվում ա, որ էս քայլը (50 դրամ թանկացնելը) հեշտ չի մարսվելու:



